Լրահոս

03.04.2015 14:04


Ստացվել են Ավետիսյանների սպանության գործով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները

Ստացվել են Ավետիսյանների սպանության գործով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։

Հաշվի առնելով նշված քրեական գործի նկատմամբ ձևավորված հասարակական մեծ հետաքրքրությունը ՝ տեղեկացնում ենք, որ եզրակացությունների համաձայն՝ տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով։

Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի պարբերաբար տեղեկության տրամադրումը։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը