Տնտեսական

03.04.2015 13:25


Իրավապաշտպան. «Տաքսիստների 80%–ին 5000 դրամով տուգանում են»

Իրավապաշտպան. «Տաքսիստների 80%–ին 5000 դրամով տուգանում են»

«Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում ճանապարհային ոստիկանությանն անվանել է պատժիչ համակարգ, որը տուգանքներով բյուջե է լցնում։

Մասնավորապես, տաքսիների դեպքում, նրա պնդմամբ, կանգառ կատարելու համար 80%–ին 5000 դրամով տուգանում են:

–Արգելել են երկրորդ շարքում, դեղին կամ հոծ գծերի մոտ կանգառ կատարելը: Բայց եթե առաջին գծերը զբաղված են, մի տեղ պիտի իջեցնեն, չէ՞, ուղևորին։ Գոնե թույլ տան 5 րոպե կանգառ կատարելը այդ հատվածներում,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը