Բռնցքամարտի սպորտի վարպետն ավերել է ոստիկանության բաժանմունքը (տեսանյութ)
Նովոսիբիրսկ–Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևոր, բռնցքամարտի սպորտի վարպետ, 30-ամյա Իվան Զավորուևը բռնություն է կիրառել ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ և ավերել Տոլմաչովո օդանավակայանի ոստիկանության բաժանմունքը:
Ինչպես տեղեկացնում է «Lifenews»-ը, Զավորուևն ընկերոջ հետ ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ` մեքենա գնելու նպատակով: Չվերթից առաջ տղամարդիկ չարաշահել են ոգելից խմիչքները և ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերել:
Երբ օդանավակայանի աշխատողները հրաժարվել են գրանցել հարբած ուղևորներին, Զավորուևը բավական ագրեսիվ պահվածք է ցուցաբերել՝ բռնություն կիրառելով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատողի նկատմամբ, իսկ ավելի ուշ ավերել է օդանավակայանում գտնվող ոստիկանության բաժանմունքը՝ կոտրելով մեկուսարանի դռան ապակին և փայտե նստարանը:
Դեպքի առթիվ Զավորուևի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ»:
Բռնցքամարտի սպորտի վարպետի ընկերոջ դեմ կիրառվել է վարչական ակտ, քանի որ նա իրեն ավելի հանգիստ է պահել: Նշվում է նաև, որ անցյալում Զավորուևն արդեն իսկ ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար:

7or.am