Փաստաբաններ. ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթը՝ բազմաթիվ խախտումներով
Փաստաբան ԼուսինեՀակոբյանը և Մուշեղ Շուշանյանն այսօր հրավիրված ասուլիսում պնդել են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ–ի կողմից առաջադրված թեկնածուների ընտրությունը բազմաթիվ խախտումներով է կատարվել։ Լուսինե Հակոբյանը պնդել է, որ խախտվելէթափանցիկությունն ու հրապարակայնությունը։
–Նստել և բոլորի աչքից հեռու գնահատել են,–ասել է նա,– ՍերժՍարգսյանըչեղյալհայտարարեցնախորդմրցույթիանցկացմանիրհրամանագիրը՝ նորմրցույթհայտարարելով, բայցդրահիմքերըչկային: Պարզապես պետք էր առավելագույնմիավորներհավաքածթեկնածուներիննորիցներկայացնել։
Մուշեղ Շուշանյանն էլ ավելացրել է, որ հանձնաժողովի 9 անդամներից առնվազն 8–ը քաղաքականապես չեզոք չեն՝ կապված են իշխանության հետ:
–Հանձնաժողովիանդամներընշանակվել են, ոչ թե իրենցգիտելիքի կամ հեղինակության համար, այլՍերժՍարգսյանիորոշմամբ: Օրինակ, ՍԴ նախագահԳագիկՀարությունյաննաշխատումէՍահմանադրությանփոփոխություններիվրա, և պարզ է, որ ՀՀ-ումպարբերաբարկեղծվողընտրություններըլեգիմիտացնողմարմնիներկայացուցիչ է: Հանձնաժողովի անդամներիցէԱրդարադատությաննախարարՀովհաննեսՄանուկյանը։Ամենինչարելեն, որցուցակումանկախմարդիկ չհայտնվեն,-ասել է Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ խնդիր է դրված եղել մրցույթի պատրանք ստեղծելը:
Փաստաբաններ. ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթը՝ բազմաթիվ խախտումներով
Փաստաբան Լուսինե Հակոբյանը և Մուշեղ Շուշանյանն այսօր հրավիրված ասուլիսում պնդել են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ–ի կողմից առաջադրված թեկնածուների ընտրությունը բազմաթիվ խախտումներով է կատարվել։ Լուսինե Հակոբյանը պնդել է, որ խախտվել է թափանցիկությունն ու հրապարակայնությունը։
–Նստել և բոլորի աչքից հեռու գնահատել են,–ասել է նա,– Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց նախորդ մրցույթի անցկացման իր հրամանագիրը՝ նոր մրցույթ հայտարարելով, բայց դրա հիմքերը չկային: Պարզապես պետք էր առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներին նորից ներկայացնել։
Մուշեղ Շուշանյանն էլ ավելացրել է, որ հանձնաժողովի 9 անդամներից առնվազն 8–ը քաղաքականապես չեզոք չեն՝ կապված են իշխանության հետ:
–Հանձնաժողովի անդամները նշանակվել են, ոչ թե իրենց գիտելիքի կամ հեղինակության համար, այլ Սերժ Սարգսյանի որոշմամբ: Օրինակ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն աշխատում է Սահմանադրության փոփոխությունների վրա, և պարզ է, որ ՀՀ-ում պարբերաբար կեղծվող ընտրությունները լեգիմիտացնող մարմնի ներկայացուցիչ է: Հանձնաժողովի անդամներից է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Ամեն ինչ արել են, որ ցուցակում անկախ մարդիկ չհայտնվեն,-ասել է Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ խնդիր է դրված եղել մրցույթի պատրանք ստեղծելը:
7or.am