ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման պատմական է համարում Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, որը, ըստ նախագահի, առավել ապահով կդարձնի աշխարհը: Ինչպես տեղեկացնում է «USA Today»-ը, այդ մասին Բարաք Օբաման հայտարարել է Սպիտակ տանը՝ ընդգծելով, որ միջնորդների կողմից իրականացված աշխատանքի մանրամասներն ու համաձայնագիրը պետք է մշակվեն մինչև ս.թ. հունիսի 30-ը:
Անդրադառնալով Իրանի կողմից համաձայնագրի հնարավոր խախտումներին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը խստորեն վերահսկելու է Իրանի միջուկային ծրագիրը, և աշխարհին անմիջապես հայտնի կդառնա, եթե Իրանը փորձի խորամանկել։
Ի տարբերություն ԱՄՆ–ի՝ Իսրայելը կտրականապես դեմ է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններին, քանի որ, ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Լոզանում ընդունված համաձայնագիրը լուրջ վտանգ է ներկայացնելու Իսրայելի գոյության համար: Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ն, այդ մասին Նեթանյահուն հայտնել է Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում:
Ի պատասխան Իսրայելի վարչապետի՝ Օբաման հայտնել է, որ ազգային անվտանգության հարցերով իր աշխատակազմի անդամներին հանձնարարել է խորհրդակցություններ սկսել Իսրայելի կառավարության հետ, և քննարկել Իսրայելի անվտանգության ապահովմանը և փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Լոզանում ավարտվել է Իրանի և «վեցնյակի»՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների լիագումար նիստը:
Օբաման ողջունում է, Նեթանյահուն մտահոգված է

7or.am