Լրահոս

03.04.2015 17:20


«Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

«Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Թումանյանի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները ապրիլի 2-ին՝ ժամը 20.00-ին, օդանավակայանում հայտնաբերել են «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1989 թ. ծնված Արմեն Ս.-ին: Վերջինս 2012 թ. հունիսի 1-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը