Մոսկվան կոչ է արել չեղարկել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները
Մոսկվան կոչ է արել անմիջապես չեղարկել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Վերջինի խոսքերով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ շուտով Նյու–Յորքում ՄԱԿ ԱԽ կողմից կմեկնարկի Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանելու գործընթացը։
«Խոսքը Իրանի դեմ ԱՄՆ–ի և ԵՄ–ի կողմից կիրառվող միակողմանի պատժամիջոցների մասին է: Դրանք լեգիտիմ չեն և պետք է անհապաղ չեղարկվեն»,–ասել է Ռյաբկովը։
Ինչպես արդեն գրել էինք, Իրանը և «վեցնյակը» վերջապես համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի խնդրով։

7or.am