Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի փաստաբանը պատրաստվում է դիմել ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ՝ բողոքարկելով նախորդ երկու ատյանների կայացրած որոշումները:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Է. Բեգլարյանը նշել է, որ զրուցել է Դ. Ասկերովի հետ և վերջինս է նման որոշում կայացրել:
Նշենք, որ մարտի 10-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, որով Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:
ԼՂՀ-ում ցմահ ազատազրկված դիվերսանտի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի
Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի փաստաբանը պատրաստվում է դիմել ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ՝ բողոքարկելով նախորդ երկու ատյանների կայացրած որոշումները:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Է. Բեգլարյանը նշել է, որ զրուցել է Դ. Ասկերովի հետ և վերջինս է նման որոշում կայացրել:
Նշենք, որ մարտի 10-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, որով Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:
Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։