Քաղաքական

03.04.2015 10:40


Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների պայմանավորվածությունը

Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների պայմանավորվածությունը

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնության կապակցությամբ։

«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը։

Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»,–ասված է ՀՀ արտգործնախարարի հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը