Ներկա միտումների շարունակության դեպքում 2070թ. մահմեդականների և քրիստոնյաների թիվն աշխարհում կհավասարվի՝ հասնելով 32 տոկոսի։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, նշվում է ամերիկյան «Pew Research Center»–ի կատարած նոր հետազոտության մեջ։
Այնուհետև իսլամի հետևորդների թիվը կսկսի աստիճանաբար գերազանցել քրիստոնայների թվին։ Իսկ արդեն 2100թ. մեր մոլորակի բնակիչների 35 տոկոսն իսլամ կդավանի, 34 տոկոսը՝ քրիստոնեություն։
Հետազոտության մեջ նշվում է, որ երկու ցուցանիշն էլ կաճի Աֆրիկայի հաշվին։ Այս մայրցամաքը բնութարվում է ծնելիության բարձր մակարդակով, և այնտեղ ամենից շատ տարածված են իսլամն ու քրիստոնեությունը։
Բուդդիզմը կլինի միակ համաշխարհային դավանանքը, որին հետևորդների թիվը չի ավելանա։ Հետազոտությունն իրականացնողները վերցրել են 175 երկրի բնակչության տվյալները, որը կազմում է համաշխարհային հասարակության 95 տոկոսը։
2070–ից իսլամը կդառնա աշխարհի ամենատարածված կրոնը

7or.am