Աշխարհ

03.04.2015 09:30


Իրանը համաձայնել է երկու երրորդով կրճատել ուրանի հարստացման ծավալները

Իրանը համաձայնել է երկու երրորդով կրճատել ուրանի հարստացման ծավալները

Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը հայտարարել է Լոզանի՝ միջուկային խնդրով բանակցությունների ընթացքում հաջողության հասնելու մասին։ «Վեցնյակը» և Իրանը համաձայնության են եկել. Թեհրանը 10 տարով կդադարեցնի ուրանի հարստացման ծավալներն ավելի քան երկու երրորդով։

«Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել փաստաթղթով նախատեսված աշխատանքները»,–գրել է Ջավադ Զարիֆը «Թվիթթերի» իր էջում։

Նախօրեին՝ ավելի վաղ, ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին լավ նորություններ էր խոստացել Զարիֆի հետ ասուլիսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը