Լրահոս

03.04.2015 08:22


Վերելակում քաղաքացի է արգելափակվել

Վերելակում քաղաքացի է արգելափակվել

Ապրիլի 3-ին, ժամը 01.51-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 1 շենքի (4-րդ հարկ) բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1936 թ. ծնված Ն. Բ.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

***


Ապրիլի 2-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 22 շենքի 4-րդ մուտքի վերելակում (7-րդ հարկ) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և վերելակային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերել Ա. Վ.-ը:

***


Ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 13 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և վերելակային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքացիները դուրս են բերվել արգելափակումից:

***


Ապրիլի 2-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 32 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

***


Ապրիլի 2-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի մոտակայքում քաղաքացին վայր է ընկել սայլակից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1956 թ. ծնված Ս. Խ.-ին տեղափոխել են տուն:

Այս խորագրի վերջին նյութերը