Ոստիկանի և քաղաքացու կողմից գողություն կատարելու դեպքով հարուցված քր.գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանությանաշխատակից Էդուարդ Ավետիսյանը, և վերջինիս ընկերը՝ Օնիկ Մկրտչյանը, ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով նախնական համաձայնության են եկել ՀՀ ժամանած իրանցի զբոսաշրջիկների վարձակալած բնակարաններից գողություն կատարելու շուրջ, և վերջիններիս բնակարաններից կատարել տարբեր իրերի գողություն:
Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին` կեսգիշերն անց, Էդուարդ Ավետիսյանը և Օնիկ Մկրտչյանը նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռեզա Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 200 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ, Օ. Մկրտչանը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան և գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի` վերջինիս պատճառելով խոշոր չափերի` մոտ 600 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանի և քաղաքացու կողմից գողություն կատարելու դեպքով հարուցված քր.գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանությանաշխատակից Էդուարդ Ավետիսյանը, և վերջինիս ընկերը՝ Օնիկ Մկրտչյանը, ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով նախնական համաձայնության են եկել ՀՀ ժամանած իրանցի զբոսաշրջիկների վարձակալած բնակարաններից գողություն կատարելու շուրջ, և վերջիններիս բնակարաններից կատարել տարբեր իրերի գողություն:
Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին` կեսգիշերն անց, Էդուարդ Ավետիսյանը և Օնիկ Մկրտչյանը նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռեզա Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 200 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ, Օ. Մկրտչանը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան և գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի` վերջինիս պատճառելով խոշոր չափերի` մոտ 600 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն