Աշխարհ

02.04.2015 21:16


Լրագրողին «հանձնված» սիրիացի աղջկա նկարը ցնցել է համացանցը (տեսանյութ)

Լրագրողին «հանձնված» սիրիացի աղջկա նկարը ցնցել է համացանցը (տեսանյութ)

Համացանցի օգտատերերին ցնցել է սիրիացի 4-ամյա աղջկա նկարը, որն արված է Թուրքիայում՝ սիրիացի փախստականների ճամբարում:

Ինչպես տեղեկացնում է «russian.rt.com»-ը, փոքրիկը, շփոթելով զենքն ու տեսախցիկի օբյեկտիվը, բարձրացրել է ձեռքերն ու «հանձնվել», երբ տեսել է, թե ինչպես է լուսանկարիչը նկարում իրեն:

«Twitter»–ի միկրոբլոգում տեղադրված լուսանկարը տարածվել է ավելի քան 14 հազար մարդու կողմից:
Ոմանք, կիսվելով նկարով, պարզապես պատմել են լուսանկարի պատմությունը, որոշ օգտատերեր էլ ափսոսանք են հայտնել, որ աղջիկը հայտնվել է նման իրավիճակում:

«Ահա թե ինչպիսի աշխարհ ենք մենք ստեղծել մեր երեխաների համար»,-գրել է օգտատերերից մեկը: Մեկ ուրիշն էլ գրել է. «Հնարավոր չէ զսպել արդյունքները. չէ՞ որ մեր պատճառով է երկիրն այսքան սարսափելի վայր դարձել»:

Նշվում է նաև, որ ըստ պաշտոնական տվյալների՝ սիրիական պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում սպանվել է ավելի քան 10 հազ երեխա, իսկ ավելի քան 5 մլն երեխա մարդասիրական օգնության կարիք ունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը