Լուկաշենկո. «ԵՏՄ–ում միասնական արժույթն առաջնային հարցը չէ»
Բելառուսի նախագահ ԱլեքսանդրԼուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի հարցն առաջնային նշանակություն ունեցողներից չէ։
«Դա այսօրքննարկելու առարկաչէ։Այն օրակարգումպետք է վերջին հարցը լինի»,–«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն «Bloomberg»-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ ԵՏՄ-ում նախ և առաջ այլ խնդիրներ և մարտահրավերներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։
«Երբերեքով Աստանայումքննարկումէինք, Պուտիննասաց, որմիօրկբախվենք միասնականարժույթիհարցին: Հնարավորէ, ինչպես Եվրամիությունըեվրոնունեցավ: Բայց դաայսօրվահարցչէ»,–հավելել է նա։
Լուկաշենկո. «ԵՏՄ–ում միասնական արժույթն առաջնային հարցը չէ»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի հարցն առաջնային նշանակություն ունեցողներից չէ։
«Դա այսօր քննարկելու առարկա չէ։ Այն օրակարգում պետք է վերջին հարցը լինի»,–«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն «Bloomberg»-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ ԵՏՄ-ում նախ և առաջ այլ խնդիրներ և մարտահրավերներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։
«Երբ երեքով Աստանայում քննարկում էինք, Պուտինն ասաց, որ մի օր կբախվենք միասնական արժույթի հարցին: Հնարավոր է, ինչպես Եվրամիությունը եվրոն ունեցավ: Բայց դա այսօրվա հարց չէ»,–հավելել է նա։
7or.am