Երկրի վրա կկախվի «արյունոտ Լուսինը» (լուսանկարներ)
2015–ի սկիզբը հարուստ է աստղագիտական երևույթներով։ Մարտի 20–ին Արևի լիակատար խավարում եղավ, իսկ ապրիլի 3–ի՝ լույս 4–ի գիշերը երկնքում հնարավոր կլինի տեսնել «արյունոտ Լուսինը»։ Դա կլինի կարմիր լուսնի 3–րդ հայտնությունը 2014–ից հետո։
«Արյունոտ լուսինը» լավ կերևա հատկապես ԱՄՆ–ում, Ավստրալիայում, Հարավարևելյան Ասիայում, Արևելյան Սիբիրում և Հեռավոր Արևելքում։
Ինչպես հայտնում է ՆԱՍԱ–ն, երկրային ստվերն աստիճանաբար կծածկի Լուսինը 3 ժամվա ընթացքում, այնուհետև կսկսվի ամբողջական խավարման փուլը, որն էլ ընդամենը 5 րոպե կտևի։
Դա կլինի ամենակարճ լիարժեք խավարումը վերջին 100–ամյակի ընթացքում։
Նրանց համար, ովքեր չեն կարող դիտել լուսնային լիակատար խավարումը, ՆԱՍԱ–ն համացանցային հեռարձակում կապահովի։
Լիարժեք լուսնային խավարման ժամանակ Լուսինն ամբողջովին հայտնվում է Երկրի ստվերի տակ, որն անցնում է նրա և Արևի արանքով։
Իսկ մեր մոլորակի միակ արբանյակը կարմրում է Արևը ծածկելու ժամանակ Երկրի շուրջ գոյացած հրե շրջանակի առաջացմամբ։ Այդ լույսն էլ Լուսնին պղնձագույն երանգ է հաղորդում։

Աստղագետների տվյալներով՝ խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 9.00–ին (մոսկովյան ժամանակով՝ կեսօրին)։

7or.am