Սույն թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2014թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը:
Իր ելույթում Նորայր Առաքելյանը մասնավորապես նշեց. «Բաժանմունքի ինստիտուտների գիտաշխատողները 2014 թ. տպագրել են 248 հոդված և թեզիս, որոնցից 113-ը` արտասահմանում, 5 մենագրություն, 1 ժողովածու և 4 ուսումնական ձեռնարկ:
Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են մի շարք միջազգային գիտաժողովներ, միջազգային ֆինանսավորմամբ իրականացրել են մի շարք դրամաշնորհային ծրագրեր:
Բաժանմունքի ինստիտուտների 12 աշխատակից պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1-ը` դոկտորական, իսկ բաժանմունքի ինստիտուտների գիտական խորհուրդներում պաշտպանվել են 1 դոկտորական և 15 թեկնածուական ատենախոսություններ»:
Ժողովում ներկայացվեցին գիտական զեկույցներ`
1. «Խմբերի պարբերական արտադրյալների և նրանց բնութագրական հատկությունների մասին», զեկուցողներ` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ս.Ի.Ադյան (ՌԴ), ֆ.-մ.գ. դ. Վ.Ս.Աթաբեկյան
2. «Մաթեմատիկայի և ֆիզիկայի արդի փոխազդեցության մասին», զեկուցող`ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա.Գ.Սերգեև (ՌԴ)
3. «Աճող մարմինների մեխանիկան որպես արդի տեխնոլոգիաների, բնության երևույթների և կենսաբանական գործընթացների մոդելավորման հիմք», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա.Վլ.Մանժիրով (ՌԴ)
4. «Ստատիկ որոշումների ընդունման խնդիրները շրջակա միջավայրի հեռակա դիտարկումների ժամանակ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ֆ.Ա.Մկրտչյան (ՌԴ)
5. «Գիբսի բանաձևի հիմնավորման հարցի վերաբերյալ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բ.Ս.Նահապետյան
6. «Մեխանիկական քառակուսացման մեթոդի կիրառությունն առաձգականության տեսության խառը խնդիրների տեսության մեջ», զեկուցող` ֆ.-մ. գ. դ. Ա.Վ.Սահակյան
7. Հիպերգրաֆիկ հաջորդականությունների բազմության նկարագրում, զեկուցող` ֆ.-մ. գ. թ. Հ.Ա.Սահակյան:
ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում են Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 17 ակադեմիկոս, 9 թղթակից և 31 արտասահմանյան անդամներ և 3 պատվավոր դոկտոր:
Հրատարակվել են «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» գիտական հանդեսները: Հրատարակվել է նաև «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը:
2014 թ. տպագրել են 248 հոդված և թեզիս

02.04.2015թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն