ԼՂՀ ԱԳՆ. «Ա.Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ՝ Ադրբեջանականը ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը «NEWS.am»-ի հարցին
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական գերության մեջգտնվող ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձի հրապարակումը Ադրբեջանի ՊՆ-ի կողմից։
Պատասխան. Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ, որոնցից առաջինը ցուցադրվել է նրան գերևարելու հենց հաջորդ օրը, ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը ռազմագերիների հետ վարվելակերպի մասին, որը ռազմագերիներին պաշտպանում է ամբոխի հետաքրքրասիրություններից։
Ժնևի կոնվենցիաներին միացած երկրները պարտավորվում են ամեն պարագայում պահպանել և ստիպել պահպանելու կոնվենցիայի դրույթները։ Ադրբեջանի դեպքում այդ դրույթը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հումանիտար իրավունքի խախտումը Ադրբեջանի համար արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բացահայտ արհամարհանքը մարտահրավեր է միջազգային հանրությանը, քանի որ միջազգային հանրությունը պատասխանատու է դրանց պահպանման համար։
ԼՂՀ ԱԳՆ. «Ա.Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ՝ Ադրբեջանականը ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը «NEWS.am»-ի հարցին
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձի հրապարակումը Ադրբեջանի ՊՆ-ի կողմից։

ԼՂՀ ԱԳՆ