Վազգեն Սաֆարյան. «Արտահանման ծավալները նվազել են մոտ 25 տոկոսով»
ՀՀ–ում արտահանման ծավալները նվազել են մոտ 25 տոկոսով։ Պատճառներից մեկն էլ ռուբլու արժեզրկումն է: Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման խնդրին. «Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետին զեկուցեցին, որ Համաշխարհային բանկը աուդիտ կիրականացնի գործարանում: Այնուհետև փորձագիտական վերլուծության հիման վրա պարզ կլինի «Նաիրիտ»-ի ճակատագիրը»,–ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ առանձնապես մեծ հույսեր չարժե կապել Համաշխարհային բանկի հետ. այն երբևիցե չի ֆինանսավորել Հայաստանի արդյունաբերության ոլորտը:

7or.am