ԵՏՄ–ին անդամակցելն ազդել է նաև մեռելոցներն աշխատանքային հայտարարելու վրա
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է ապրիլի 6-ը սահմանել ոչ աշխատանքային օր, փոխարենը՝ ապրիլի 11-ը կլինի աշխատանքային։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Սուրբ Հարության տոնն է, իսկ դրան հաջորդող երկուշաբթին՝ մեռելոց։
Գործադրի այսօրվա նիստում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴավիթՀարությունյանը նշել է, որ մեռելոցները ոչ աշխատանքային օրեր հայտարարելու վերաբերյալ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ։
–Կանտարբերկարծիքներ։ Ոմանք համարումեն, որտնտեսականզարգացմանայսպայմաններումդախաթարումէակտիվությանը։ Հատկապեսդեմենայլերկրներիհետ աշխատող խոշորձեռնարկատիրությունները,-ընդգծել է Դ. Հարությունյանը։
ՀՀ վարչապետ ՀովիկԱբրահամյանն էլ ավելացրել է, որ հունվարից Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին, իսկ այնտեղշաբաթևկիրակինոչաշխատանքայինէ։ Հետևաբար, Հ. Աբրահամյանը համարում է, որ արդյունավետ չէ Հայաստանումերկուշաբթինոչաշխատանքային, շաբաթ օրը՝ աշխատանքայինհայտարարելը։
Ի դեպ, Կառավարության այս նիստին հրավիրված է եղել նաև Արշակ սրբազանը, ով իր խոսքից առաջ ասել է. «Ենթադրումեմ՝ողջերիհետհարցըլուծեցինք, անցնումենքննջեցյալներիհարցին: Ննջեցյալներընույնքանողջեն, որքանողջերը»։
Նա չի բացառել, որ մեռելոցների դեմ հասարակությունում առկա քննադատությունը հրահրված արշավ է, և կոչ է արել մարդկանց չզրկել իրենց հարազատների գերեզմաններին այցելելու հնարավորությունից։
Այժմ Հայառաքելականեկեղեցուհետհամատեղ՝ Կառավարությունը պետք է ուսումնասիրի մեռելոցներն աշխատանքային օրեր հայտարարելու հարցը։
ԵՏՄ–ին անդամակցելն ազդել է նաև մեռելոցներն աշխատանքային հայտարարելու վրա
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է ապրիլի 6-ը սահմանել ոչ աշխատանքային օր, փոխարենը՝ ապրիլի 11-ը կլինի աշխատանքային։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Սուրբ Հարության տոնն է, իսկ դրան հաջորդող երկուշաբթին՝ մեռելոց։
Գործադրի այսօրվա նիստում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ մեռելոցները ոչ աշխատանքային օրեր հայտարարելու վերաբերյալ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ։
–Կան տարբեր կարծիքներ։ Ոմանք համարում են, որ տնտեսական զարգացման այս պայմաններում դա խաթարում է ակտիվությանը։ Հատկապես դեմ են այլ երկրների հետ աշխատող խոշոր ձեռնարկատիրությունները,-ընդգծել է Դ. Հարությունյանը։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ավելացրել է, որ հունվարից Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին, իսկ այնտեղ շաբաթ և կիրակին ոչ աշխատանքային է։ Հետևաբար, Հ. Աբրահամյանը համարում է, որ արդյունավետ չէ Հայաստանում երկուշաբթին ոչ աշխատանքային, շաբաթ օրը՝ աշխատանքային հայտարարելը։
Ի դեպ, Կառավարության այս նիստին հրավիրված է եղել նաև Արշակ սրբազանը, ով իր խոսքից առաջ ասել է. «Ենթադրում եմ՝ ողջերի հետ հարցը լուծեցինք, անցնում ենք ննջեցյալների հարցին: Ննջեցյալները նույնքան ողջ են, որքան ողջերը»։
Նա չի բացառել, որ մեռելոցների դեմ հասարակությունում առկա քննադատությունը հրահրված արշավ է, և կոչ է արել մարդկանց չզրկել իրենց հարազատների գերեզմաններին այցելելու հնարավորությունից։
Այժմ Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ՝ Կառավարությունը պետք է ուսումնասիրի մեռելոցներն աշխատանքային օրեր հայտարարելու հարցը։
7or.am