Տնտեսական

02.04.2015 11:45


Վ. Գաբրիելյան. «Հայաստանը խիստ հետաքրքրված է ռուսական ընկերությունների գործունեությամբ»

Վ. Գաբրիելյան. «Հայաստանը խիստ հետաքրքրված է ռուսական ընկերությունների գործունեությամբ»

Հայաստանը խիստ հետաքրքրված է ռուսական ընկերությունների, մասնավորապես, ՏՏ ճյուղը ներկայացնողների գործունեությամբ։ Այս մասին Երևանում ռուսաստանյան «ՏՏ գագաթաժողով 2015»-ի համաժողովի բացմանն ասել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ԵՏՄ–ին անդամակցությունը խթան կհանդիսանա ՏՏ ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման համար։

Գաբրիելյանի խոսքերով՝ այդ ոլորտում արտադրողականությամբ առաջատար են Հայաստանում գործող արտասահմանյան ընկերությունները, բայց հայկական ընկերությունները ևս ձգտում են այդ մակարդակին։

Նա հիշեցրել է, որ ունենք նաև այնպիսի դեպքեր, երբ ռուսական կապիտալի հոսքերը մեծանում են այստեղ։

Համաժողովը, որին մասնակցում են շուրջ 100 ռուսական հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին ԱՊՀ տարածաշրջանի երկրներից որևէ մեկում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը