Ադամ Շիֆն ապրիլի 22–ին կընթերցի Հայոց ցեղասպանության զոհերի մի մասի անունները
«Ասբարեզ»–ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին ամերիկացի կոնգրեսական Ադամ ՇիֆըՆերկայացուցիչների պալատումմի ամբողջ ժամ կտրամադրի Հայոց ցեղասպանության զոհերի անունների ընթերցմանը։
«Մարդիկ, ում անունները ես կընթերցեմ, եղել են որդի, դուստր, մայր ու հայր, տատ ու պապ, մորաքույր ու քեռի. նրանցից ամեն մեկի կյանքն անգին էր»,–ասել է կոնգրեսականը:
Շիֆը դիմել է Ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ խնդրելով իրենց հարազատների անուններն ուղարկել համապատասխան հասցեով, որպեսզի դրանք ևս ներառի ընթերցվելիք ցանկ։
Մեկ ժամում կոնգրեսականը կընթերցի Ցեղասպանության միայն փոքրաթիվ զոհերի անունները. 1.5 մլն-ից ավելի նահատակների անուններն ամբողջովին ընթերցելու համար շաբաթներ կպահանջվեն։
Իր այդ քայլով Շիֆը հույս ունի հանրության ուշադրությունը հրավիրել 20–րդ դարասկզբին կատարված ոճրագործությանը։
Ադամ Շիֆն ապրիլի 22–ին կընթերցի Հայոց ցեղասպանության զոհերի մի մասի անունները
«Ասբարեզ»–ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում մի ամբողջ ժամ կտրամադրի Հայոց ցեղասպանության զոհերի անունների ընթերցմանը։

7or.am