«Լենտա»–ի փոխանցմամբ՝ ՆԱՍԱ-ն հունիսի 2–12–ը կփորձարկի «Low-Density Supersonic Decelerator» (LDSD) անվանումով տիեզերանավերի արագությունը զսպող սարքը։ Այն ֆանտաստիկ ֆիլմերի թռչող ափսեի տեսք ունի և նախատեսված է Մարսի վրա փափուկ վայրէջքի համար։
Սարքը պետք է ապահովի տիեզերանավերի արգելակումը մարսյան նոսր մթնոլորտի պայմաններում։
Սպասվում է, որ արագությունը զսպող սարքն օդապարիկով կբարձրացվի 37 կմ, այնուհետև՝ հրթիռային շարժիչով՝ մինչև 55 կմ, որից հետո կսկսի ինքնուրույն իջնել։ LDSD–ն ջրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում։
Հենց այդ ընթացքին են պատրաստվում հետևել գիտնականները։ Սահուն վայրէջքի համար սարքն ունի փչովի «հանդերձանք» և անկարգել։ LDSD–ն ստեղծողները ենթադրում են, որ ջրէջքը կտևի 45 րոպե։
Փորձարկումները կիրականացվեն հավայան Քաուաի կղզու հրթիռային բազայում։
ՆԱՍԱ–ն հունիսին մարսյան թռչող ափսե կփորձարկի (տեսանյութ)

7or.am