Դիլիջանում մի շարք գողություններ հեղինակած եռյակը հայտնաբերվել է
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Մարտուն Մ.-ին, 1995 թ. ծնված Թաթուլ Ս.-ին և 1998 թ. ծնված Ռուբեն Գ.-ին: Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն խոստովանական բացատրություն են տվել, որ 2014 թ. հունվար ամսին, դուռը բանալիով բացելով, մտել են մի շինություն և գողացել օղի թորելու սարք: Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել են նաև եռյակի հեղինակած մի շարք հանցադրվագներ: Այսպես. - Մարտուն Մ.-ն, Թաթուլ Ս.-ն և Ռուբեն Գ.-ն 2014 թ. մայիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք անգամ ցանկապատի վրայով մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկն ու գողացել լատունե և երկաթե փականներ, պղնձե լարեր, պղնձե կաթսա, - Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. սեպտեմբերին մետաղյա ձողով դռան կողպեքը կոտրելով՝ մուտք են գործել մի շինարարական կազմակերպության պատկանող շինություն և գողացել 15 մետր պղնձե հաղորդալար, - Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. ամռանից մինչև 2015 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ցանկապատի վրայով հինգ անգամ մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող մի կազմակերտության տարածք և գողացել պղնձե մալուխ, պղնձե խողովակներ, ալյումինե լարեր, ալյումինե տարաներ և լուսամփոփ, - Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. հունվարից մինչև 2015 թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հինգ անգամ մուտք են գործել Սայաթ Նովա փողոցի թիվ 28 հասցեում գտնվող տան նկուղ և գողացել էլեկտրական շարժիչներ, պղնձե հաղորդալար: Գողոնը մասամբ առգրավվել է: Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:
Դիլիջանում մի շարք գողություններ հեղինակած եռյակը հայտնաբերվել է
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Մարտուն Մ.-ին, 1995 թ. ծնված Թաթուլ Ս.-ին և 1998 թ. ծնված Ռուբեն Գ.-ին:
Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն խոստովանական բացատրություն են տվել, որ 2014 թ. հունվար ամսին, դուռը բանալիով բացելով, մտել են մի շինություն և գողացել օղի թորելու սարք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել են նաև եռյակի հեղինակած մի շարք հանցադրվագներ: Այսպես.
- Մարտուն Մ.-ն, Թաթուլ Ս.-ն և Ռուբեն Գ.-ն 2014 թ. մայիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք անգամ ցանկապատի վրայով մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկն ու գողացել լատունե և երկաթե փականներ, պղնձե լարեր, պղնձե կաթսա,
- Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. սեպտեմբերին մետաղյա ձողով դռան կողպեքը կոտրելով՝ մուտք են գործել մի շինարարական կազմակերպության պատկանող շինություն և գողացել 15 մետր պղնձե հաղորդալար,
- Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. ամռանից մինչև 2015 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ցանկապատի վրայով հինգ անգամ մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող մի կազմակերտության տարածք և գողացել պղնձե մալուխ, պղնձե խողովակներ, ալյումինե լարեր, ալյումինե տարաներ և լուսամփոփ,
- Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. հունվարից մինչև 2015 թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հինգ անգամ մուտք են գործել Սայաթ Նովա փողոցի թիվ 28 հասցեում գտնվող տան նկուղ և գողացել էլեկտրական շարժիչներ, պղնձե հաղորդալար:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: