Լրահոս

02.04.2015 10:09


Նաիրիտցիները ժամը 11.00–ին կլինեն Կառավարության դիմաց

Նաիրիտցիները ժամը 11.00–ին կլինեն Կառավարության դիմաց

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 11.00–ին, «Նաիրիտ» գործարանի ներկա ու նախկին աշխատակիցները հերթական բողոքի ակցիան կիրականացնեն ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով հստակ ժամանակացույց տրամադրել աշխատավարձի՝ 2 տարվա հասնող պարտքի մարման համար։

Ավելի վաղ գրել էինք, որ նաիրիտցիները որոշել են այլևս չհանդիպել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին. վերջին հանդիպմանը նա որևէ նոր բան չէր հայտնել՝ ասելով, որ դեռ շարունակում են բանակցել Միջպետական բանկի հետ, և պարտքերի մարումը կիրականանա կա՛մ գործարանի գույքի վաճառքից, կա՛մ Միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, երբ «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեն ՀՀ-ին, և ամբողջ գույքը գրավից հանվի։ Նշվել էր, մասնավորապես,Կապույտ լճից գործարան եկող խողովակաշարի վաճառքի մասին։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը