Քերրին մնացել է Լոզանում Իրանի միջուկային խնդրով բանակցությունների շարունակության համար
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին որոշել է այսօր էլ մնալ Լոզանում՝ շարունակելու մասնակցել Իրանի հետ բանակցություններին։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը։
«Բանակցություններում առաջընթացը տեսանելի է, բայց քաղաքական մակարդակում ոչ բոլոր պահերն են համաձայնեցված։ Դրա համար էլ Քերրին կմնա Լոզանում»,–ասել է Հարֆը։
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը վերադառնում է Լոզան։
Ավելի վաղ Քերրին հայտարարել էր, որ կմնա Շվեյցարիայում, եթե տեսանելի առաջընթաց նկատի բանակցություններում։
Իր հերթին, Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը լրագրողների հարցին՝ կշարունակվե՞ն արդյոք բանակցությունները, պատասխանել է՝ ամեն ինչ հնարավոր է։ Իրանցի նախարարի խոսքերով՝ չորեքշաբթի կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ հետագա համաձայնության քաղաքական տեքստի շուրջ։

7or.am