Աշխարհ

02.04.2015 00:37


Լոնդոնի կենտրոնում հրդեհի պատճառով մի քանի թատրոն և ռեստորան է տուժել

Լոնդոնի կենտրոնում հրդեհի պատճառով մի քանի թատրոն և ռեստորան է տուժել

Լոնդոնում բռնկված հրդեհի պատճառով թատերական մի քանի ներկայացում է հետաձգվել, իսկ որոշ ռեստորաններ ժամանակավորապես փակվել են։

Տեղի ձեռնարկությունների կրած ընդհանուր վնասը հարյուր հազարավոր ֆունտ ստեռլինգ է կազմում։ Ինչպես հաղորդում է «РИА Новости»–ն, այն բանից հետո, երբ Լոնդոնի կենտրոնում բռնկվել է ստորգետնյա հաղորդալարը, մոտակա շինություններից, այդ թվում՝ Թագավորական դատարանից, 2 հազարից ավելի մարդ է տարհանվել։

Տուժածներ չկան, բայց ամբողջ թաղամասը պատված է եղել սև ծխի թանձր ամպով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը