Լրահոս

01.04.2015 22:58


Երեք երեխա շմոլ գազի թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Երեք երեխա շմոլ գազի թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը շմոլ գազի թունավորումով Նորագավիթի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Լևոն, 2005 թ. ծնված Սուսաննա և 2010 թ. ծնված Գևորգ Բ.-երին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը