Լրահոս

01.04.2015 17:19


Գյուղնախ. «Գյուղացիներից կաթը կմթերվի նախկին գներով»

Գյուղնախ. «Գյուղացիներից կաթը կմթերվի նախկին գներով»

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչների կողմից այսօր բարձրացված կաթի մթերման գների նվազեցման հետ կապված մտահոգությունների առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Աշտարակ կաթ», «Բանդիվան կաթ», «Իգիթ» ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով:

Խնդիրը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում:

ՀՀգյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը