Կարծիք

01.04.2015 17:00


Սահմանադրությունը փոխելով՝ անձնավորված պայքարը չի վերանում

Սահմանադրությունը փոխելով՝ անձնավորված պայքարը չի վերանում

Էն, որ ասում եք՝ Հայաստանում իշխանությունը անձնավորված է, ու անձերի դեմ է քաղաքական պայքարը, ի նկատի ունեք, որ ԱՄՆ-ում հանրապետականներն Օբամայի դեմ չեն պայքարում, Անգլիայում լեյբորիստները Քեմերոնի դեմ չեն պայքարում, Իսրայելում Լիքուդը Նեթանյահուի դեմ չի պայքարում, բոլոր տեղերում պոպոկ-պնդուկների դեմ են պայքարում, մենակ Հայաստանում է, որ անձի դեմ են պայքարում, ու դա վերացնելու համար էլ հեծանիվ է պետք հորինել:

Քաղաքական իշխանությունը արտահայտվում է մարդով. եթե մարդը չկա, ապա իշխանությունն էլ չկա, ու ասել՝ քաղաքական պայքարն անձերի դեմ պայքար չպետք է լինի, նույնն է, որ քամու դեմ պայքարի հասարակական կազմակերպություն բացեք:

Հա, ի դեպ, Սահմանադրությունը փոխելով՝ անձնավորված պայքարը չի վերանում. անձնավորված պայքարը վերացնելու համար պետք է վերացնել տվյալ տարածքի բնակչությանը. դա միակ տարբերակն է։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը