Լրահոս

01.04.2015 16:40


Վարույթը կարճելու համար քննիչն առանձնապես խոշոր չափերով կաշառք է պահանջել

Վարույթը կարճելու համար քննիչն առանձնապես խոշոր չափերով կաշառք է պահանջել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հ.-ն հաղորդումէ տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործինախաքննությունն իրականացնող քննիչը 2014 թվականիհոկտեմբերին հիշյալ քրեական գործով վարույթը կարճելու համարիրենից պահանջել է 3 հազարից 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք, իսկ մեկայլ օր` առանձնատեսակցության ժամանակ, պաշտպանը նույննպատակով իրենից պահանջել է 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք՝քրեական գործը քննող քննիչին և դատախազին փոխանցելու համար:

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հ.-ի հաղորդմանհիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնողպաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառքպահանջելու և պաշտպանի կողմից առանձնապես խոշոր չափերովկաշառք տալու նախապատրաստության դեպքերի առթիվ ՀՀ հատուկքննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի4-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էքրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը