Քաղաքական

01.04.2015 16:10


Քննարկվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը

Քննարկվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել ապաստան հայցողներին եւ փախստականներին վերաբերող միջազգային պայմանագրերին, ԵՄ կողմից ընդունված առանձին կանոնակարգերին, ինչպես նաեւ ԵՄ պրակտիկային: Առաջարկվում է միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնին տալ ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանելու լիազորություն: Բնակության ներքին կարգապահական կանոններն առնչվելու են կացարանի բնակիչների համակեցության հարցերին:

Հանձնաժողովի նիստին ներկա էր նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատար Յոհան Քրիստոֆեր Ֆրանսը, ով մի շարք առարկություններ ուներ օրենքի նախագծի վերաբերյալ: Հանձնակատարի առաջարկները հանձնաժողովն առաջիկայում կքննարկի. ընդունելի լինելու դեպքում դրանք կներառվեն օրենքի նախագծում:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարով:

ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը