Աշխարհ

01.04.2015 15:50


Թուրքիայում զինված անձինք ներխուժել են իշխող կուսակցության շենք (տեսանյութ)

Թուրքիայում զինված անձինք ներխուժել են իշխող կուսակցության շենք (տեսանյութ)

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ զինված երկու հոգի ներխուժել է Ստամբուլի արվարձանում գտնվող իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության գրասենյակ։ «Reuters»-ը փոխանցում է, որ հատուկջոկատայիններին արդեն իսկ հաջողվել է վնասազերծել նրանց և ձերբակալել։

Հիշեցնենք, որ երեկ էլ Ստամբուլի իրավապահներն ազատել էին դատարանի շենքում պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին, որը, սակայն, վիրավորվելուց ժամեր անց մահացել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը