Տնտեսական

01.04.2015 15:30


Տաքսու վարորդները բողոքի ակցիաները կվերսկսեն մայիսի 1–ից

Տաքսու վարորդները բողոքի ակցիաները կվերսկսեն մայիսի 1–ից

Տաքսու վարորդները Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մինչև մայիսի 1-ը կդադարեցնեն իրենց բողոքի ակցիաները։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Վերջինի խոսքերով՝ այդ մասին խնդրել են Տրանսպորտի նախարարությունից, քանի որ բազմաթիվ հյուրեր են ժամանելու մայրաքաղաք։

Բանախոսը նաև հայտնել է, որ լիցենզավորման նոր կարգի դեմ մարտի 15-ի ցույցից հետո ստուգայցեր են սկսվել վարորդների նկատմամբ, 50.000-ից ավելի տուգանքներ են կիրառվել։

«Տուգանքի չափն էլ աֆեկտի տակ են որոշում: Անգամ տաքսիների վրայի գովազդի համար են 30.000 դրամով տուգանում»,-ասել է Հովհաննիսյանը:

Համաձայն տաքսիների լիցենզավորման նոր կարգի՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշները փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար էլ ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազ դրամը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը