Աշխարհ

01.04.2015 14:50


Ս. Ելիսեև. «Ադրբեջանցի մարզիկը պետք է զրկվի մեդալից» (տեսանյութ)

Ս. Ելիսեև. «Ադրբեջանցի մարզիկը պետք է զրկվի մեդալից» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցած շաբաթ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը», որին մասնակցում էին մարզիկներ 35 երկրից: Մրցույթը հեռարձակում էին Ռուսաստանի առաջատար ալիքները, ինչպես նաև Սամբոյի համառուսական և միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքերը:

Երբ գավաթի չեմպիոն հռչակված Աշոտ Դանիելյանի պատվին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, նույն քաշային կարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկն անհարգալից պահվածք դրսևորեց:

Տեղի ունեցած միջադեպից հետո մեր պատվիրակությունը բողոք ներկայացրեց Սիրողական սամբոյի միջազգային և եվրոպական ֆեդերացիաներ, մրցաշարի կազմկոմիտե: Եվ ահա, երեկ Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի կայքում հայտնվել է Ռուսաստանի և Եվրոպայի սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի հայտարարությունը՝ վերոնշյալ մեջադեպի հետ կապված: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Ես դատապարտում եմ այդ արարքը և մարզիկի համար անընդունելի եմ համարում: Մանավանդ որ նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի անդամ և ներկայացնում էր իր երկիրն Աշխարհի պաշտոնական գավաթին: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ Աշխարհի գավաթի մրցանակակրի կոչմանը: Կարծում եմ, որ մարզիկը, որը նման կերպով խախտում է մրցումների անցկացման կանոնակարգն ու էթիկայի կանոնները, պետք է հանվի առաջնությունից, և զրկվի մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության հարցը միջազգային մրցաշարերին պետք է որոշի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը