Ապրիլի 1-ին՝ ժամը 12.06-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Երևան-Աբովյան հատվածում` Աբովյան քաղաքի 1-ին շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԲՄՎ» մակնիշի 35 TՕ 731 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնված Ա. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված «Հոնդա» մակնիշի 34 AD 624 պետհամարանիշի (վարորդ` 1985 թ. ծնված Ս. Զ) ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Մ.-ը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ՃՏՊ միջպետական Մ-4 ավտոճանապարհին