10 հոգով ծեծել են երկու ձեռքերն անդամահատված երիտասարդին
Երեկ երեկոյան՝ ժամը 22:00 սահմաններում, մոտ տասը մարդանման արարածներ ինձ դաժան ծեծի ենթարկեցին: Հյուսիսային պողոտայում երկու աղջկա հետ զբոսնում էի, զբոսանքի ընթացքում լսեցի սեռական բնույթի ռեպլիկներ: Ես մոտեցա, փորձեցի պարզել՝ արդյոք դրանք մե՞զ էին ուղղված, դրան ի պատասխան՝ սրանք ինձ հարվածեցին, գցեցին գետնին, ու մոտ տասը հոգով սկսեցին դաժանորեն ծեծի ենթարկել, ու չգիտեմ՝ ինչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին չմիջամտեին: Տասից յուրաքանչյուրն իր պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցնել: Ավելորդ չեմ համարում ասել՝ ով չգիտի, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, երկու ձեռքերս անդամահատված են, ինձ ծեծելու համար մի հոգին բավական է, համոզված եղեք, բայց դա էն դեպքում, եթե ես մեղավոր եմ: Էս արարքը արդարացում ու ներում չունի ո՛չ հանցագործ աշխարհում, ո՛չ օրենքով, ոչ էլ որևէ մի այլ ձևով: Ոստիկանները դրանցից մենակ մեկին հասցրին ձերբակալեն, մնացածը փախան: Ամեն ինչ անելու եմ, որ էդ սրբապիղծներն իրենց արժանի պատիժը կրեն:

Արտյոմ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից