Զատկի նախաշեմին շուկայում հայտնվել են չմակնշված ձվեր
Ի տարբերություն նախորդ տարիների չարաշահումների՝ այս տարի Սուրբզատկի նախաշեմին էական գնաճ չի արձանագրվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲաբկենՊիպոյանը։
Բանախոսի հավաստմամբ՝ ձվիթանկացումչինկատվում։ Փոխարենը՝շուկայումհայտնվելեն չմակնշված և աղտոտված ձվեր, որոնք վաճառվում են 40-45 դրամով։
«Պարզ չէ, թե ինչ ծագում ունեն։ Դրանց մեծ մասն ունի մեծ աղտոտվածություն և հիմնականում վաճառվում են շուկայական տարածքներում»,–նկատել է Պիպոյանը՝ հորդորելով ձու գնելիս անպայման ուշադրություն դարձնել աղտոտվածությանը՝ հուշելով.
«Հավկիթի կճեպը պետք է անպայման ճերմակ լինի. կաթնագույնը արդեն թարմ չէ: Եթե հավկիթը ջրի երես է բարձրանում, նշանակում է՝ հին է»։
Ըստ նրա՝ այս օրերին ձվի շուկայում ուսումնասիրություններ չանելը նշանակում է չցանկանալ, որ խնդիրներ հայտնաբերվեն.
Պիպոյանի խոսքերով՝ ձկնամթերքի շուկայում նույնպես էական գնաճ չկա, իսկ կանաչեղենի շուկայում կա մի փոքր թանկացում։ Հետևաբար, խորհուրդ է տվել կանաչեղենը հիմա գնել. Զատկի տոնից առաջ այն կարող է 30-50 տոկոսով թանկանալ. օրինակ՝ այս պահին արդեն մեկ կգ մանդակն արժե 2000 դրամ:
Զատկի նախաշեմին շուկայում հայտնվել են չմակնշված ձվեր
Ի տարբերություն նախորդ տարիների չարաշահումների՝ այս տարի Սուրբ զատկի նախաշեմին էական գնաճ չի արձանագրվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Բանախոսի հավաստմամբ՝ ձվի թանկացում չի նկատվում։ Փոխարենը՝ շուկայում հայտնվել են չմակնշված և աղտոտված ձվեր, որոնք վաճառվում են 40-45 դրամով։

7or.am