Մի տեսեք՝ ի՜նչ տղա էր, է՜ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՀԱԿԸ
(ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը)
Հայ գրականության գլուխգործոցներից մեկի` Թումանյանի «Գիքորը» պատմվածքի գլխավոր հերոսի դժբախտ ճակատագիրը շատերին է ցնցել, եթե չասենք` ամբողջ սերունդների:
Իրականում Գիքորը, նույն ինքը` հետագայում հայտնի քրեական հեղինակություն Գրիգոր Մելիքյանը («Գոքոր», «Шипач» «Гога шрам», «Принц» եւ այլն), շատ ավելի հետաքրքիր եւ դրամատիկ ճակատագիր է ունեցել եւ վախճանվել է 1958թ.-ին Երեւանում: Նրա հայրը` ցարական բանակի հայազգի գեներալ Լոռիս-Մելիքովի զարմիկ Համբարձում Մելիքյանը, սնանկացած ազնվական էր եւ, գժտված լինելով Պետերբուրգում ապրող ազգականների հետ, եկել ու հանգրվանել էր իր նախնիների օրրանում` Լոռվա Դսեղում: Իսկապես, նա իր որդուն` Գրիգորին (կամ` Գիքորին) տարել է Թիֆլիս` մարդամեջ մտնելու եւ որեւէ գործի տեր դառնալու համար: Եվ հենց իր համագյուղացու հետ կապված այս դեպքն էլ ամենայն հայոց բանաստեղծը որպես ելակետային հիմք է ունեցել` հետագայում կերտելու իր անմահ երկը (Գ. Մելիքյանի մասին պատմական գիտությունների թեկնածու Հ. Հայրապետյանի` «Գիքորն իսկապե՞ս Գիքոր էր» ուսումնասիրությունը, գրված 1989-ին, այդպես էլ չտպագրվեց «Գրական թերթում», ու դա ընդամենն առաջին ու վերջին փորձն էր ընթերցողին ի ցույց հանելու իրական Գիքորին ու նրա անցած ճանապարհը):
Թիֆլիսում Գրիգորը, կամ ինչպես հետո արդեն նա հայտնի էր ողջ Կովկասի հանցագործ աշխարհին` Գոքորը, իսկապես աշխատանքի է անցնում կտորեղենի խանութների ցանցի տեր Արտեմ Թումբարյանի տանը, բայց՝ որպես գիշերային պահակ, այլ ոչ թե տանն ամեն տեսակ ծառայություններ մատուցող պատանյակ (ի տարբերություն գրական Գիքորի՝ Գ. Մելիքյանն արդեն չափահաս երիտասարդ էր` 21 տարեկան): Լինելով բնականից օժտված եւ աչքաբաց երիտասարդ՝ նա շատ շուտ ինտեգրվում է Թիֆլիսի հանցագործ աշխարհին: Ակամա հաջողված` գիշերային պահակի կարգավիճակը բավականին հարմար քողարկում էր իր համար, քանզի ցերեկները նա զբաղված էր մոլախաղերով եւ գրպանահատությամբ: Առավոտից մի երկու պտույտ գործելով Հավլաբարի, Էլիայի եւ Օրթաճալայի շուկաներում՝ նա կեսօրին արդեն մի ողջ կարողության տեր էր լինում (Հավլաբարի շուկայում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում ստացված սպին այլեւս ողջ կյանքում դրոշմված կլինի նրա դեմքին. չի փրկի անգամ այն ժամանակների համար բացառիկ` պլաստիկ վիրահատությունը): Հետո նրա խումբը, որին սկզբնապես հարում էին նաեւ Կամոն ու Ցինցաձեն, մինչեւ ուշ երեկո հանգստանում էր Թիֆլիսի պանդոկներում: Շուտով նա ընդհարվում է Արտեմի հետ` վերջինիս աղջկանը գայթակղելու համար, եւ հեռանում նրա տնից: Ա. Թումբարյանն ահաբեկված հայտնաբերում է նաեւ, որ դատարկ է իր գանձատուփը: Նույնիսկ խոշոր գումարի կաշառքով Գոքորի ընկերներին չի հաջողվում համոզել Արտեմի կնոջը` Նատոյին (Նաթելա Հարությունյան) հետ վերցնելու հայցադիմումը: Հայտարարվում է համառուսաստանյան հետախուզում: Կամոյի միջամտությամբ Գոքորը պլաստիկ վիրահատության է ենթարկվում Ռոստովում ապրող հայտնի վիրաբույժ Մոյշե Վանշտեյնի մոտ: Եթե չհաշվենք դեմքին մնացած, բայց զգալիորեն ձեւափոխված սպին, բավականին հաջող իրականացված վիրահատության արդյունքում Գոքորն անճանաչելի է դառնում անգամ իր շատ ընկերների համար եւ շարունակում է ապրել Թիֆլիսում` կեղծ անձնագրով` Լեւան Բուխարաշվիլի անվան տակ: Դա 1902թ.-ին էր: Իսկ 1903-ին, խոշոր կաշառքի եւ լայն կապերի շնորհիվ, Գոքորին հաջողվում է իր վրայից հանել հետախուզումն ու կարճել քրեական գործը: Բուխարաշվիլին վերստին դառնում է Մելիքյան եւ դարձյալ հրապարակավ ու անարգել իրականացնում բուռն գործունեություն: Իսկ մինչ այդ, 1902-ի ապրիլին Ծխալտուբոյում հանգստանալիս, նա վերստին հանդիպում է Արտեմի աղջկանը` Թագուհուն: Նորից սկիզբ է դրվում կրքառատ սիրավեպին: Ավելին, չիմանալով ում հետ գործ ունի` Թագուհին Գոքորին առաջարկում է իր ձեռքը, ինչին, սակայն, վերջինս պատասխանում է, որ դեռ շուտ է այդ մասին մտածելը եւ մոր բուժման համար Թագուհուն ոսկով 100 ռ. է տալիս (դրանից երկու ամիս առաջ, բաղնիքից դուրս գալիս, անձը չպարզված երկու կինտոներ ծծմբային թթու էին լցրել Թագուհու մոր` Նատոյի աչքերին): Շուտով Արտեմի գանձատուփը նորից է դատարկվում, իսկ նրա դստերը մեռած են գտնում Քռի ափին:
Արդեն 1905 թվականին, երբ լրացել էր Գոքորի 28-ամյակը, նրան ամսավճար էր մուծում Թիֆլիսի առեւտրականության մեծ մասը: Նրա հեղինակությունն այն աստիճանի էր բարձր, որ նրա հետ ճաշելն իրենց համար պատիվ էին համարում անգամ Անդրկովկասում տեղակայված ռուսական կայազորի գեներալները: Ի դեպ, «Գիքորը» պատմվածքում Թումանյանը հիշատակում է Գիքորի երկու համագյուղացիներին, ովքեր բերում են նրան Ծաղիկ կովի սատկելու լուրը: Իրականում, ինչպես հետագայում նշել է վրացի հայտնի գրականագետ Մայա Ջեջելավան (М. С. Джеджелава “История и литература”, հ. 2-րդ, էջ 28), իսկապես այդ երկուսը եկել են Գոքորի մոտ, սակայն միանգամայն այլ նպատակով` հետ բերելու շուկայում պանրի վաճառքից գոյացած եւ կինտոների կողմից խլված գումարը: Բնականաբար, դրամը հետ է վերադարձվում, ինչին թշվառ ռամիկների համբավավոր համագյուղացին ավելացնում է դրա եռապատիկը:
1906 թ.-ի փետրվարի 14-ին Գոքորը խոշոր գումար է տանուլ տալիս` շուրջ 400 հազ. ռ. ոսկով: Ու մինչ հաջողությունից արբեցած թիֆլիսցի խաղամոլ Թաթիկո Գելաշվիլին («Դաթո Դուշեշ») սեղանից հավաքում էր ոսկու դեզերը, ի զարմանք տասնյակ ներկաների՝ Գոքորը, ասես ոչինչ էլ չի եղել, մոտենում է դաշնամուրին եւ նվագում մի հատված Մոցարտի «Ռեքվիեմից»` իր սառնասրտությամբ եւ անխռովությամբ ապշեցնելով ականատեսներին: Բնականաբար, ոչ ոք էլ չիմացավ, թե դա ինչ երաժշտություն է, եւ կամ ով է դրա հեղինակը: Միայն թե մեկ շաբաթ անց թշվառ «Դաթո Դուշեշի»` 172 տեղից դանակահարված մարմինը գտնում են Екатеринская փողոցի վերջնամասի լքված տների մերձակայքում` նրա դատարկ կառքի կողքին ընկած` բերանում չորս ոսկեդրամ: Նույն թվականի հունիսի 21-ի առավոտյան Թիֆլիսի Царская փողոցում գնդակոծվում է Գոքորի Horch-Pullman զրահապատ կառքը: Ինքը թեթեւակիորեն վիրավորվում է միայն, սակայն զոհվում են նրա հավատարիմ կինտոներ Գոգիան ու Մամեդխանովը:
Արդեն մոլեգնում էր հեղափոխական տեռորը, եւ շուտով՝ 1908թ. երիտթուրքերի հեղափոխությունից հետո, Գիքորն անցնում է Կոստանդնուպոլիս: Անվտանգության նկատառումներից ավելի նրան հետաքրքրում էր նաեւ Տրապիզոնում, Պոլսում եւ Իզմիրում խաղատների եւ հյուրանոցների ցանցի ստեղծման գաղափարը, ինչը ծնվել էր նրա մոտ երիտթուրքերի բարեկամություն, հավասարություն եւ եղբայրություն կարգախոսներից (Բագսի Սիգելից դեռ 40 տարի առաջ նա հղացել էր մի գաղափար, որը միայն 4 տասնամյակ հետո պիտի կյանքի կոչվեր` Լաս-Վեգասի տեսքով): Ծրագիրը ձախողվում է, եւ ձերբակալությունից հազիվ խույս տված Գոքորը, ծպտված գերմանացի դիվանագետ Օտտո Ֆոկենվուլֆի անվան տակ (ինչպես նշում է Մ. Ջեջելավան, անհրաժեշտության դեպքում նա միշտ էլ աչքի է ընկել թեկուզ գետնի տակից կեղծ փաստաթղթեր գտնելու անուրանալի եւ անհավանական շնորհքով), մի կերպ հասնում է Թիֆլիս: Այստեղ նա ապարդյուն կերպով փորձում է համոզել Կամոյին` միանալ իր` Արեւմտյան Հայաստան անցնող խմբին: Ղարսում Գոքորը բացում է գորգագործական ֆաբրիկա` ցարական եւ թուրքական իշխանությունների ուշադրությունից հեռու մնալու նպատակով: Մկրտիչ Միքայելյանը պնդում է, որ այդ տարիներին նրա մոտ աշխատում էր Աբգար Սողոմոնյանը, նույն ինքը` Աբգար աղան` Ե. Չարենցի հայրը (Մ. Միքայելյան. «Հուշեր», Կահիրե, 1961թ.): Այս տեղեկությունը, սակայն, ճշտված չէ:
1917թ.-ին վերստին լինելով Թիֆլիսում՝ նա զորավար Անդրանիկի ընկերակցությամբ հյուրընկալվում է Թումանյանին, որին կատակով ասում է, որ գրական Գիքորն իր սիրելի կերպարն է, եւ ինքը շատ կուզենար նմանվել նրան:
1918թ.-ին Մելիքյանի կյանքում տեղի է ունենում ճակատագրական մի իրադարձություն` Օդեսսայում նա թագադրվում է որպես օրենքով գող` լինելով այդ` նորաստեղծ կարգավիճակի առաջին ծիծեռնակներից մեկը: Մոիսեյ Վիննիցկու հետ (նույն ինքը` «Յապոնչիկ», չշփոթել «Յապոնեցի»` Վյաչեսլավ Իվանկովի հետ) որպես փայատեր՝ նա Օդեսսայում հիմնադրում է այն ժամանակների համար բացառիկ երեւույթ հանդիսացող երկու կինոթատրոն: Սակայն Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից եւ Վիննիցկու գնդակահարությունից հետո նորից է տարագրվում` այս անգամ ավելի երկար ժամանակով. Թուրքիա, Հունաստան, Իսպանիա եւ, վերջապես, 1924-ից` ԱՄՆ: Այս պահից սկսվում է Գրիգոր Մելիքյանի կյանքի նոր շրջանը: Նոր ժամանակները ֆինանսական մուտքերի առումով խիստ անբարենապաստ էին. չմոռանանք նաեւ, որ նա Ստամբուլում ստիպված էր անհավանական չափերի կաշառքներ բաժանել բազմաթիվ պաշտոնյաների` «Restaurant Spedid»-ում արյունալի սպանդ կազմակերպելու համար: Բարեբախտաբար, նրան հաջողվել էր պահպանել իր կապիտալի մի` թեկուզ աննշան մասը` շուրջ 200 հազ. ԱՄՆ դոլար, ինչը 1924 թ.-ի չափանիշներով պատկառելի գումար էր, եւ միանգամայն բավարար` նոր գործ դնելու համար:
ԱՄՆ-ում մեր ազգային-ազատագրական պայքարի ղեկավարներից մեկին Գոքորն առաջարկում է օգնել իրեն մի շատ հանդուգն ծրագիր իրականացնելու համար` դրա համար հիմք ունենալով Նյու-Յորքի, Չիկագոյի, Քլիվլենդի եւ Նոր Օռլեանի գնագստերների հետ այդ գործչի լուրջ կապերը: Խոսքը վերաբերում էր Նյու-Յորք-Մարսել-Ստամբուլ-Փոթի-Ռոստով գծով հերոինի եւ կոկաինի խմբաքանակների տեղափոխմանը խորհրդային Ռուսաստանի խորքեր (անտեղյակներին իրազեկենք, որ բազմաթիվ խորհրդային զորահրամանատարներ հոգու խորքում ուրախ կլինեին այդ օպերացիայի հաջողությամբ, ու դրանում կարելի է համոզվել` կարդալով Բ. Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն»): Նա նույնիսկ խոստանում է ակնկալվող շահույթից նշանակալի գումարներ տրամադրել հայկական բարեգործական ընկերություններին: Բնականաբար, Գոքորը կտրուկ մերժում է ստանում ու նաեւ խստիվ պատվիրան` էլ երբեք եւ ոչ մի հարցով չդիմել իրեն: Ինչպես շատ տարիներ հետո կգրի ամերիկացի հայտնի քրեաբան Հենկ Մեսիկը, «Իրականում Գոքորը կատարում էր ամերիկյան գաղտնի ծառայությունների հանձնարարությունները, ովքեր եւ հենց ֆինանսավորում էին նրան»:
Շուտով Գ. Մելիքյանը հայտնվում է ամերիկյան մաֆիայի անթագակիր արքա Ջուզեպպե Մասերիայի ուշադրության կենտրոնում: Ծեր աղվեսն իսկույն հասկանում է, թե ինչ հեռանկարներ է բացում կովկասցի հանդուգն հեղինակության հետ բարեկամությունը. շատ շուտով արդեն այդ զույգը վերահսկում էր ամերիկյան ողջ հանցավոր բիզնեսը: Հանցագործների նոր սերունդը` Չառլի Լուչանոյի (Բախտավոր Չառլի) եւ Վիտո Ջենովեզեի (Դոն Վիտոնե) գլխավորությամբ, օրըստօրե աճող դժգոհությամբ էր տանում Մասերիա-Մելիքյան զույգի ազդեցությունը: Եվ շուտով՝ 1932-ի գարնանը, Գոքորը ձերբակալվում է «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցի իր յոթսենյականոց լյուքսում: 49 հատոր կազմող մեղադրական գործի առանցքում էին թմրավաճառությունը, բուտլեգերությունը («Չոր օրենքի» տարիներին արգելված` սպիրտային խմիչքների արտադրություն, տեղափոխություն եւ վաճառք), մարմնավաճառությունը, ռեկետն ու ավազակային հարձակումները (նրա ընտանիքի անդամներն էին անգամ հետագայում մի շարք գեղարվեստական ֆիլմերի նախատիպեր` հանդուգն Կարտիսն ու Դիլինջերը): Այդ ժամանակ ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ դեռեւս չկային դիվանագիտական հարաբերություններ, բայց հաշվի առնելով ֆաշիստական Գերմանիայի անկասելի հզորացումն ու նոր պատերազմի հնարավորության վտանգը (նույն այդ ժամանակ Եվրոպայում համառորեն շրջում էին Մելիքյանի եւ Յոզեֆ Գյոբելսի կնոջ` Մագդա Քվանտի միջեւ սիրային կապի մասին ասեկոսեները. եւ հետո, Մուսսոլինիի կինը` Կլարա Պետաչին, մեկ անգամ չէ հրապարակավ իր խորին ակնածանքն ու համակրանքն արտահայտել` իր խոսքերով տղամարդու իդեալի` Մելիքյանի նկատմամբ)՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, որպես բարի կամքի արտահայտություն, Մելիքյանին հանձնում է խորհրդային իշխանություններին: Այսպես, 1935թ.-ին «Գրեյթ Մեդոու» բանտի կալանավորը հայտնվում է Կոլիմայում: Մինչ այդ՝ 1935-ի ապրիլին, Կրեմլում նրան հարցաքննում է անձամբ Ստալինը, թեկուզ դասական իմաստով դա հարցաքննություն չի կարելի համարել: Վաղեմի ծանոթների եւ թշնամիների հանդիպումը սահմանափակվում է ժողովուրդների առաջնորդի թունոտ հարցով.
- Հը՛, ինչպե՞ս են գործերդ, Գոգա:
-Ոչինչ, Սոսո, իրեն զգացնել է տալիս Ցարսկայա փողոցում կառքիս գնդակոծումից ազդրիս ցավը,- պատասխանում է Մելիքյանը` ակնարկելով դրանում Ստալինի մասնակցության մասին: Ինչպես հետագայում մի առիթով խոստովանել է Մարինա Իվանովան` Լ. Բերիայի սիրուհին, այդ պնդումը հեռու չէր ճշմարտությունից:
Կալանավայրում Գոքորն օգտվում էր հսկայական հեղինակությունից, բայց արդեն սկսել էին իրենց զգացնել տալ հոդացավերը: Ստալինի մահից հետո՝ 1954-ին, Մելիքյանն ազատ է արձակվում:
... Միայն շատ քչերը գիտեին Երեւանում, թե ով էր այն ծերունին, ով մշտապես ընկերակցելով մեծն Վարպետին` Ավետիք Իսահակյանին, զբոսնում էր Աբովյան փողոցում: Իսկ գիշերները նա պահակում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Երբեմն լինում էր Կոմայգում եւ հայրական աչքով ու գորովանքով հետեւում գողական շարժման վերածննդին ու վերելքին: Իր գործունեությունը նա սկսել էր որպես գիշերային պահակ ու կյանքի վերջում էլ, լինելով թատրոնի պահակը, նա հաճախ էր կուլիսների հետեւից, չիբուխը ձեռքին, ունկնդրում Թումանյանի «Գիքորի» բեմադրությունը` դեմքին թեթեւակիորեն խաղացնելով քամահրական ու ներողամիտ ժպիտը:
Վախճանվեց Գ. Մելիքյանը 1958թ. նոյեմբերի 28-ին՝ մի մառախլապատ օր: Ասում են, որ մահանալուց առաջ նա անդադար գոռում էր.
- Ապի՜, նանի՜, Գալո՜, Միկի՜չ, Զանի՜, ե՛ս ձեր..
Արմեն Կարապետյան Գ. Մելիքյանը` Նյու-Յորքում, 1932-ի ապրիլ:
Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՀԱԿԸ

Կալանավայրում Գոքորն օգտվում էր հսկայական հեղինակությունից, բայց արդեն սկսել էին իրենց զգացնել տալ հոդացավերը:
Ստալինի մահից հետո՝ 1954-ին, Մելիքյանն ազատ է արձակվում:
... Միայն շատ քչերը գիտեին Երեւանում, թե ով էր այն ծերունին, ով մշտապես ընկերակցելով մեծն Վարպետին` Ավետիք Իսահակյանին, զբոսնում էր Աբովյան փողոցում: Իսկ գիշերները նա պահակում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Երբեմն լինում էր Կոմայգում եւ հայրական աչքով ու գորովանքով հետեւում գողական շարժման վերածննդին ու վերելքին:
Իր գործունեությունը նա սկսել էր որպես գիշերային պահակ ու կյանքի վերջում էլ, լինելով թատրոնի պահակը, նա հաճախ էր կուլիսների հետեւից, չիբուխը ձեռքին, ունկնդրում Թումանյանի «Գիքորի» բեմադրությունը` դեմքին թեթեւակիորեն խաղացնելով քամահրական ու ներողամիտ ժպիտը:
Վախճանվեց Գ. Մելիքյանը 1958թ. նոյեմբերի 28-ին՝ մի մառախլապատ օր: Ասում են, որ մահանալուց առաջ նա անդադար գոռում էր.
- Ապի՜, նանի՜, Գալո՜, Միկի՜չ, Զանի՜, ե՛ս ձեր..
Արմեն Կարապետյան
Գ. Մելիքյանը` Նյու-Յորքում, 1932-ի ապրիլ:
— с Գրիգոր Մելիքյանը Նյու-Յորքում, 1932-ի ապրիլ:
Կարեն Միրզոյանի ֆեյսբուքյան էջից