ԵՏՄ–ին անդամակցելուց հետո ՀՀ–ի համար առաջացած խնդիրները հապճեպ չեն լուծվի
Հայաստանի՝ ԵՏՄ–ին անդամակցելուց հետո առաջացած խնդիրները կարճ ժամանակում չեն լուծվի։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ–ից ժամանած տնտեսագետ Ազա Միհրանյանը։
«Առաջին վեց ամիսներն անցումային են, դեռևս ժամանակ է հարկավոր: Շուտով ԵՏՄ բոլոր երկրների գործարարների ֆորում է տեղի ունենալու, որտեղ կներկայացվեն խնդիրները, լուծումներ կառաջարկվեն»,-ասել է բանախոսը։
Տնտեսագետ Սվետլանա Գլինկինայի խոսքերով էլ՝ եթե Հայաստանը նույնիսկ չանդամակցեր ԵՏՄ-ին, ռուբլու փոխարժեքի անկումը, միևնույն է, ազդելու էր փոխտնտեսական հարաբերությունների վրա:
«Ներկայումս այս հարցը դժվար է լուծել, որովհետև ամեն ինչ կախված է նավթի գներից»,-նկատել է Գլինկինան։
Անդրադառնալով ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ստեղծմանը՝ տնտեսագետը հավաստել է՝ դրա համար շատ երկար ժամանակ է հարկավոր.
«Մոտ ժամանակներս նման բան լինել չի կարող, բայց արդեն հայտնի է, որ հարցի նկատմամբ հետաքրքրություն կա»։

7or.am