Լրահոս

01.04.2015 12:44


Բաքվի զորամասում զինվորը գնդակահարել է անզեն քաղաքացուն

Բաքվի զորամասում զինվորը գնդակահարել է անզեն քաղաքացուն

Մարտի 31-ի կեսօրին Բաքվի Զիրա ավանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ զորամասի տարածքում ծնեբեկ հավաքող Խազարի շրջանի 47-ամյա բնակիչ Զաֆեր Շահվերդիեւը գնդակահարվել է այդտեղի զինծառայողի կողմից:

«Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ միջադեպի ժամանակ Զ. Շահվերդիեւի մոտ են եղել նաեւ նրա հորեղբորորդի Յավեր Շահվերդիեւը եւ մերձավոր Էլնուր Շիրինովը:

Նկատելով ծնեբեկ հավաքող քաղաքացիական անձանց՝ զինծառայողը նրանց հրամայել է պառկել: Զ. Շահվերդիեւը չի պառկել, զինծառայողը գնդակահարել է նրան: Վիրավորված քաղաքացուն թողնելով միջադեպի վայրում՝ զինծառայողը մյուս երկուսին տարել է զորամաս: Քաղաքացիների այն զգուշացումներին, որ Զ. Շահվերդիեւը արյունաքամ է լինում, անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել, զորամասի հրամանատարությունը անտարբերություն է ցուցաբերել: Նրանցից վերցրել են անձը հաստատող փաստաթղթերը եւ բաց թողել:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը