ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 12.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «տրավմատիկ շոկ 1, 2, կրծքավանդակի աջ կեսի և որովայնի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն, իսկ ժամը 15.00-ին հաղորդում էր ստացվել, որ աջ ոտնաթաթի բութ մատի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 10.40-ի սահմաններում, Կարեն Ա.-ն իր երկու ընկերների հետ Արտյոմ Ա.-ին պատկանող բնակարանից փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արտյոմ Ա.-ն վերադարձել է տուն, նույն շենքի բակում վիճաբանել նրանց հետ, որի ընթացքում զենքն ուղղել են նրա ուղղությամբ, ապա «ՎԱԶ-211200» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի, սակայն Աբովյան քաղաքի և Նոր-Գեղի համայնքի ճանապարհի 3-րդ կմ-ին` Պարույր Սևակի 1-ին փողոցի թիվ 13 տան դիմաց, Կարեն Ա.-ն իջել է ավտոմեքենայից, իսկ իրեն հետապնդող Արտյոմ Ա.-ն և նրա ընկերը` 1986 թ. ծնված Վլադիսլավ Ա.-ն, փորձել են բռնել նրան, սակայն վերջինս իր մոտ եղած ատրճանակի փողն ուղղել է Արտյոմ Ա.-ի վրա, որից հետո վերջինս կռվի է բռնվել Կարեն Ա.-ի հետ: Այդ ժամանակ վերջիններս վայր են ընկել, իսկ Կարեն Ա.-ն ընկած վիճակում երկու անգամ անկանոն կրակել է, ինչի հետևանքով ինքը և Արտյոմ Ա.-ն հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված վեց փամփուշտով, որոնցից երկուսը՝ կրակված, և մեկ բջջային հեռախոս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարեն Ա.-ն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով 1973 թ. ծնված Վահագ Դ.-ի և գործով ինքնությունը չպարզված անձի հետ՝ Բյուրեղավան քաղաքի 7 շենքի բնակարաններից մեկից գողություն կատարելու նպատակով, մարտի 24-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում, փորձել են հարմարեցված բանալիով բացել Արտյոմ Ա.-ին պատկանող բնակարանի դռան փականը, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ներսից ձայներ լսելով` հեռացել են, իսկ շենքի բակում հանդիպելով տանտիրոջը` Վահագ Դ.-ն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով սպանության սպառնալիք է տվել նրան` պահանջելով թույլ տալ իրենց հեռանալ դեպքի վայրից: Նրանք Վահագ Դ.-ի ավտոմեքենայով շենքի բակից հեռացել են, իսկ Արտյոմ Ա.-ն հետապնդել է նրանց և Նոր Գեղի գյուղում նկատել, որ հիշյալ ավտոմեքենայից իջել է Կարեն Ա.-ն, իսկ Վահագ Դ.-ն և անհայտ անձը ավտոմեքենայով հեռացել են: Կարեն Ա.-ն ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Վահագ Դ.-ն մարտի 31-ին՝ ժամը 12.10-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից տեղափոխվել է Կոտայքի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Գողության ձախողված փորձ, վիճաբանություն, փախուստ, հետապնդում, կրակոցներ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 12.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «տրավմատիկ շոկ 1, 2, կրծքավանդակի աջ կեսի և որովայնի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն, իսկ ժամը 15.00-ին հաղորդում էր ստացվել, որ աջ ոտնաթաթի բութ մատի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 10.40-ի սահմաններում, Կարեն Ա.-ն իր երկու ընկերների հետ Արտյոմ Ա.-ին պատկանող բնակարանից փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արտյոմ Ա.-ն վերադարձել է տուն, նույն շենքի բակում վիճաբանել նրանց հետ, որի ընթացքում զենքն ուղղել են նրա ուղղությամբ, ապա «ՎԱԶ-211200» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի, սակայն Աբովյան քաղաքի և Նոր-Գեղի համայնքի ճանապարհի 3-րդ կմ-ին` Պարույր Սևակի 1-ին փողոցի թիվ 13 տան դիմաց, Կարեն Ա.-ն իջել է ավտոմեքենայից, իսկ իրեն հետապնդող Արտյոմ Ա.-ն և նրա ընկերը` 1986 թ. ծնված Վլադիսլավ Ա.-ն, փորձել են բռնել նրան, սակայն վերջինս իր մոտ եղած ատրճանակի փողն ուղղել է Արտյոմ Ա.-ի վրա, որից հետո վերջինս կռվի է բռնվել Կարեն Ա.-ի հետ: Այդ ժամանակ վերջիններս վայր են ընկել, իսկ Կարեն Ա.-ն ընկած վիճակում երկու անգամ անկանոն կրակել է, ինչի հետևանքով ինքը և Արտյոմ Ա.-ն հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված վեց փամփուշտով, որոնցից երկուսը՝ կրակված, և մեկ բջջային հեռախոս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարեն Ա.-ն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով 1973 թ. ծնված Վահագ Դ.-ի և գործով ինքնությունը չպարզված անձի հետ՝ Բյուրեղավան քաղաքի 7 շենքի բնակարաններից մեկից գողություն կատարելու նպատակով, մարտի 24-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում, փորձել են հարմարեցված բանալիով բացել Արտյոմ Ա.-ին պատկանող բնակարանի դռան փականը, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ներսից ձայներ լսելով` հեռացել են, իսկ շենքի բակում հանդիպելով տանտիրոջը` Վահագ Դ.-ն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով սպանության սպառնալիք է տվել նրան` պահանջելով թույլ տալ իրենց հեռանալ դեպքի վայրից: Նրանք Վահագ Դ.-ի ավտոմեքենայով շենքի բակից հեռացել են, իսկ Արտյոմ Ա.-ն հետապնդել է նրանց և Նոր Գեղի գյուղում նկատել, որ հիշյալ ավտոմեքենայից իջել է Կարեն Ա.-ն, իսկ Վահագ Դ.-ն և անհայտ անձը ավտոմեքենայով հեռացել են:
Կարեն Ա.-ն ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Վահագ Դ.-ն մարտի 31-ին՝ ժամը 12.10-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից տեղափոխվել է Կոտայքի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: