Լրահոս

01.04.2015 11:14


Արագածոտնի մարզպետի եղբոր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա թողել են սրբապատկեր, ծաղիկներ և կասկածելի կանացի պայուսակ

Արագածոտնի մարզպետի եղբոր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա թողել են սրբապատկեր, ծաղիկներ և կասկածելի կանացի պայուսակ

Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված «Infiniti» մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան իր եղբորն է պատկանում, և եղբայրն էլ բնակվում է նշված շենքում, իսկ թե ով, երբ և ինչու է մեքենայի վրա տեղադրել այդ ամենը, ասաց, որ իր համար զարմանալի է:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը