Պուտինը երկարացրել է Ուկրաինային մատակարարվող գազի զեղչը (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ուկրաինային մատակարարվող գազի արտոնյալ գինը երկրորդ եռամսյակում նույնը թողնելու առաջարկին։ Զեղչը կազմում է մոտ 100 դոլար յուրաքանչյուր հազ խմ գազի համար։
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահը հայտնել է Նովո–Օգարյովոյում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Վերջինը հստակեցրել է՝ կառավարությունը հնարավոր և անհրաժեշտ է համարում «Նավթոգազ»–ի՝ զեղչի խնդրանքը բավարարելը, եթե Կիևն անշեղորեն պահպանի համաձայնության բոլոր պայմանները, և վերադարձնի նաև այն պարտքերը, որոնք ներկա դրությամբ կուտակվել են։
Զեղչը տրամադրվել էր 2014թ. հոկտեմբերին՝ 5 ամսով։ Այդ ժամկետն ավարտվեց նախօրեին՝ մարտի 31–ին։
Զեղչի երկարացմամբ՝ ապրիլից յուրաքանչյուր հազ խմ գազի դիմաց Ուկրաինան կվճարի մոտ 250 դոլար՝ 348–ի փոխարեն։

7or.am