Աշխարհ

31.03.2015 17:08


ՌԴ–ն 200 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Ղրղզստանին ԵՏՄ անդամակցության համար

ՌԴ–ն 200 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Ղրղզստանին ԵՏՄ անդամակցության համար

Մոտ ժամանակներս Ռուսաստանը 200 մլն դոլարի տեխնիկական աջակցություն կտրամադրի Ղրղզստանին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար: «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր Բիշքեքում տեղի ունեցած ասուլիսին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը:

«Այսօր երկու երկրների ֆինանսների նախարարների տեղակալները համապատասխան համաձայնագիր են ստորագրել, որը կիրականացվի մի քանի փուլով»,–հայտնել է Ստորչակը:

Վերջինի կարծիքով ամենակարևոր հարցը Ղրղզստանի 4 մաքսակետերի արդիականացումն է մինչև մայիսի 9-ը, ինչը հնարավորություն կտա երկրին հարմարվել և հաջողությամբ մրցակցել միության այլ երկրների հետ:

«ԵՏՄ–ին անդամակցելուց հետո Ղրղզստանի սահմանները կվերածվեն միության արտաքին սահմանների: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել անցակետերի ենթակառուցվածքային բարելավմանը»,–հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ջոմարտ Օտորբաևը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը