Ստամբուլում զինյալները պատանդ են վերցրել թուրք դատախազին
«Ալ Ջազիրա»–ի փոխանցմամբ՝ Ստամբուլում զինված անձինք պատանդ են վերցրել թուրք դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին։
Հայտնի է, որ վերջինը հետաքննում էր 2013–ին ցույցերի ժամանակ վիրավորված և մահացած 15-ամյա Բերքին Էլմանի գործը: Ընդդիմադիր ցուցարարը 269 օր կոմայի մեջ էր։
Աղբյուրը նշում է, որ Քիրազին պատանդ վերցրած զինված անձինք Թուրքիայի «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամներ են։ Նրանք դատախազին քանիցս սպառնացել են սպանել, եթե երիտասարդին սպանած ոստիկանը չձերբակալվի:
Զինյալները տեղական ժամանակով մինչև 15:35–ը (Երևանի ժամանակով՝ 17:35) ժամանակ են տվել իրենց պահանջները կատարելու համար. հակառակ դեպքում կսպանեն պատանդին:
Ներկայումս դատախազության աշխատակիցները տարհանվում են. շենքը շրջապատված է ոստիկաններով:

7or.am