Տնտեսական

31.03.2015 16:38


Լորա Բեյլի. «ՀՀ տնտեսական աճը 2015թ. շատ ցածր կլինի»

Լորա Բեյլի. «ՀՀ տնտեսական աճը 2015թ. շատ ցածր կլինի»

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին այսօր լրագրողներին ասել է, որ 2015թ. Հայաստանի տնտեսական աճը շատ ցածր կլինի։ Նա կարծում է, որ եթե շատ քիչ դրական միտումներ էլ լինեն, ապա դրանք ցնցումների դեպքում կարող են բացասական դառնալ։ Իսկ ցնցումները, նրա խոսքով, հնարավոր է՝ պայմանավորված լինեն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի և Եվրոպայի տնտեսական իրավիճակների վատթարացմամբ:

Տարադրամի կտրուկ տատանումների պարագայում էլ տնտեսական աճը կարող է վատթարանալ,–ասել է Բեյլին,–դրամի կտրուկ տատանումը, ինչպես եղավ նախորդ տարվա դեկտեմբերին, կարող է ազդեցություն ունենալ արտահանման և առևտրի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը