Այսօր` մարտի 31-ին, Թուրքիայի 44 նահանգ մնացել է առանց հոսանքի: «Hurriyet»–ի տեղեկացմամբ՝ առանց էլեկտրաէներգիայի են մնացել նաև Ստամբուլը և Անկարան:
Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ մետրոյի և տրամվայի աշխատանքները լիովին դադարեցվել են. լուսանշանները չեն աշխատում:
Անատոլիայի տեղեկատվական կենտրոնն էլ, հղում անելով տեղական էներգետիկ կազմակերպության ներկայացուցիչների հայտարարությանը, հայտնել է, որ զանգվածային հոսանքազրկումների պատճառն էլեկտրահաղորդակցության գծերի խափանումներն են։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ տվյալ պահին մասնագետները փորձում են վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Չնայած վերոնշյալ տեղեկություններին՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ հոսանքազրկումների պատճառը դեռ պարզ չէ. դրանք կարող են լինել նաև կիբերհարձակման հետևանք:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ տվյալ պահին վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 15 տոկոսը:
Թուրքիայի 44 նահանգ մնացել է առանց հոսանքի

7or.am