Լրահոս

10.01.2011 10:33


Իրանի հյուսիս–արևմուտքում ինքնաթիռ է վթարվել

Իրանի հյուսիս-արևմուտքում ինքնաթիռ է վթարվել, կան զոհվածներ և փրկվածներ։ Ինչպես «Fars»-ին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների հարցերով Իրանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ահմեդ Մեջիդին, վթարվել է «IranAir» ընկերությանը պատկանող «Boing-727» ինքնաթիռը։ Նրա խոսքերով՝ Թեհրանից Ուրմիա թռչող ինքնաթիռը անհայտ պատճառներով հարկադրված վայրէջք է կատարել։ «Fars»-ը տեղեկացնում է, որ 77 մարդ, այդ թվում անձնակազմի 12 անդամները, մահացել են, 26 մարդ ողջ է մնացել, սակայն նրանք բոլորը վիրավոր են, 2 հոգի էլ անհայտ կորել է։ «Mehr» գործակալության տվյալներով՝ 31 տուժածների վիճակը վտանգավոր չէ, 2-ը ճգնաժամային վիճակում են։ Գտնվել է ինքնաթիռի 4 սև արկղերից մեկը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը