Քաղաքական

31.03.2015 13:17


Ժան-Պոլ Վահլ. «Հայաստանը չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել»

Ժան-Պոլ Վահլ. «Հայաստանը չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել»

Հայաստանի ապագան ԵՄ-ում է,–այսօր լրագրողներին ասել է Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլը։

–Ցավում եմ, որ Հայաստանը չստորագրեց ԵՄ–ի հետ համաձայնագիրն այն դեպքում, երբ ստորագրեցին Մոլդովան,Վրաստանը, Ուկրաինան: Հասկանում եմ, որ Հայաստանը չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել: Գուցե Հայաստանի համար դա միակ ելքն էր, որ նույն իրադարձությունները տեղի չունենային նաև ձեր երկրում: Բայց Հայաստանի ապագան ԵՄ-ում է,–ավելացրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը